-
25.12.2012|
20:23
Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կազմակերպվում է հատուկ ստեղծագործական ծրագիր երեխաների համար: Ծրագիրը վարելու են Ձմեռ Պապն ու Ձյունանուշը` օգնելով երեխաներին ստեղծել ամանորյա զարդարանքներ:
-
24.12.2012|
20:27
Հայ ժողովուրդը 20-ականներին ավելի էր կարևորում և պահպանում Նոր տարվա ավանդույթները, քանզի կարողանում էր պաս պահել: Այնուհետև պասին աստիճանաբար փոխարինելու եկավ խրախճանքը, և «հիմա մարդիկ ավելի շատ կենտրոնացած են ոչ թե հոգևորի, այլ ուտելու և խրախճանքի վրա»: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց նկարչուհի և ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ:
-
24.12.2012|
15:24
«Web Ծիրան» երկրորդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողները ստացել են իրենց մրցանակները:
Մեկ ամիս առաջ մեկնարկած առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային և վավերագրական ֆիլմ:
-
24.12.2012|
15:08
Դեկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն հայ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ:
-
24.12.2012|
11:18
Ավանդությունների գեղեցկությունը` որ ժամանակի ու տարածության միջով ձեռք են բերում նոր գծեր ու դառնում են խմբային ենթագիտակցության սեփականություն: Չգիտեմ` պատմությունը, որ պատրաստվում եմ պատմել, իրոք տեղի՞ է ունեցել Ճապոնիայում: Ինձ պատմել են Ծննդյան տոների գիշերը, երբ նստած էի բուխարու առաջ ու նայում էի ներսում գալարվող կրակին:
-
22.12.2012|
14:40
Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին մասնակցելու է 39 երկիր:
Մեկ տարվա բացակայությունից հետո մրցույթին մասնակցելու է նաև Հայաստանը: Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան և Թուրքիան տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցությունից:
-
21.12.2012|
22:47
Երբ մենք վճռում ենք, որ փոխվելու ժամանակն է, երբ մենք պատրաստ ենք հաջորդ փուլին, մենք պետք է սրբագործենք այդ պահը` իրականացնելով որոշակի ծիսակատարություն: Բոլոր կրոններում դա ընդունված է, ինչ էլ լինի` չափահասության, հարսանիքի, թե ավարտական հանդեսի տոնակատարումը:
-
21.12.2012|
17:04
Ժերար Դեպարդիեի մեկնումը Ֆրանսիայից իսկապես վերածվել է ազգը երկփեղկող իրադարձության, և մեղավորը բոլորովին էլ Դեպարդիեն չէ: Իրականում մեղավորը եվրոպացիների, այդ թվում` ֆրանսիացիների, և համաեվրոպական քաղաքականության հակասություններն են, որոնց միայն մասնավոր դրսևորումն է աշխարհահռչակ դերասանի ընդվզումը:
-
21.12.2012|
16:32
Երևանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում, 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31) կիրականացվի ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն:
-
21.12.2012|
14:07
Հեռացած Դեպարդինեն հասարակությունը երկփեղկեց: Նույնիսկ Բեռնար Առնոյի մեկնումը, ում կարողությունը 250 անգամ ավելին էր, այդքան աղմուկ չհարուցեց: Ժան Մարկ Էրոն Դեպարդիեի մեկնումը որակեց խղճուկ արարք: Միշել Սապենը հայտարարեց անկման մասին, իսկ Օրելի Ֆիլիպետին պատահածը անվանեց դասալքություն: Մյուս ճամբարում` Նադին Մորանոն արտիստին անվանեց «մեծ սրտով հսկա», իսկ Լորանս Պարիզոն քննադատեց կառավարության «հարկային խելագարությունը»: